ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Ընդդիմադիրներն իրենց պարտության ու հաղթանակի մեջ մեղադրում են ժողովրդին

Ընդդիմադիրներն իրենց պարտության ու հաղթանակի մեջ մեղադրում են ժողովրդին
04.10.2016 | 20:36

ՏԻՄ ընտրություններից հետո խորհրդարանական ընդդիմությունը հայտնվել է շատ անհարմար վիճակում։ ՀԱԿ-ը խայտառակ ցուցանիշներով տապալվեց։ Այս ուժի հետագա ճակատագիրն այս ընտրություններից հետո չափազանց անորոշ է։ Համենայն դեպս, մի բան հստակ է. անկախ ընտրախախտումների քանակից, ՀԱԿ-ը չունի ոչ ժողովրդի լայն աջակցությունը, ոչ էլ ֆինանսական ռեսուրսներ։

Կոնգրեսում պետք է բավականին ծանրութեթև անեն իրենց ունեցած-չունեցածը ու հասկանան պարտության պատճառները։ ՀԱԿ-ն այս առումով հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մասնավորապես ասված է. «Հայ ազգային կոնգրեսը կանի անհրաժեշտ հետևություններ այս ամենից և կմշակի կեղծարարության բոլոր ձևերը հաղթահարելու մեթոդներ: Հաշվի առնելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գործընթացը, առաջիկայում մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հասնելու իշխանափոխության՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու և երկիրը զարգացման հուն տեղափոխելու նպատակով»։

Կրկին մեծ նպատակներ են առաջադրված առկա քիչ ռեսուրսներով։
Սակայն ուշագրավ է, որ ավելի վատ վիճակում են հայտնվել անցողիկ շեմն ապահոված կուսակցությունները։ Նրանք կամ պետք է փոշիանան կամ «կպնեն» ՀՀԿ-ին, ինչը էլի նույն արդյունքն է ապահովելու։ Խիստ անհարմար վիճակում է «Հայկական վերածնունդը»՝ ՕԵԿ-ը։ Եթե Գյումրիում ՀՀԿ-ն միայնակ կարող է քաղաքապետ ընտրել, Վանաձորում պատկերը լիովին այլ է։ ՀՀԿ-ն ոչ միայն միայնակ չի կարող քաղաքապետ ընտրել, այլև հաղթած ընդդիմադիր ուժերը միասին կարող են իրենց քաղաքապետին ընտրել։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որ զբաղեցրել է երկրորդ տեղը, ՀՎԿ-ին և ԲՀԿ-ին առաջարկել է միանալ իրար և զրկել ՀՀԿ-ին այդ հնարավորությունից։ Այս առումով «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ի վիճակը նախանձելի չէ։ Գնա ՀՀԿ-ի գիրկը, կասեն էլի ծախվեց, ընդդիմադիրների հետ մնալու ցանկություն էլ չունի։ Մնում է գտնել իրավիճակի ամենամեծ «մեղավորին» ու մի լավ «մուննաթ» գալ։ Այդպես էլ վարվել է ՀՎԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը. «Ինչո՞ւ հոկտեմբերի 2-ին երկու քաղաքներում կատարեցիք այլանդակ կեղծիքներ, ինչո՞ւ վերցրիք ընտրակաշառ, ինչո՞ւ ձայն տվեցիք ձեր չսիրած ՀՀԿ-ին, ինչո՞ւ նորից օգնեցիք Սերժ Սարգսյանին ու նրա կուսակցությանը: Ի՞նչն է պատճառը, հարգելի ժողովուրդ: Ընդդիմադիր ուժերին մեղադրում եք ՀՀԿ-ին բարև տալու համար, կոալիցիա կազմելու համար մեղադրում եք, ամեն ինչի համար մեղադրում եք, բայց ամբողջ ժողովուրդը գլուխները կախ քվեարկեցին: Հիմա ես ուզում եմ էս ժողովրդին հասկանալ. եթե ես գալիս եմ Գյումրի, ժողովուրդ, դուք ինձ ասում եք՝ քարթու հաց ենք առնում, որ էժան առնենք, թրջենք ուտենք, որ շատ փող չտանք, բա լո՞ւյս է տալիս ձեզ էդ 10 հազար դրամը»,- ասել է Բիշարյանը՝ ժողովրդի վզին փաթաթելով իրենց անհարմար դրությունը։
Իսկ ժողովուրդը կհետևի իրեն «դասեր» տվող ՀՎԿ-ի պահվածքին, թե այս անգամ ՕԵԿ-ականներն ինչպես և ում միջոցով կստանան իրենց փափուկ աթոռներն ու ցանկալի պաշտոնները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ